Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների պարը փողոցում

Բողոքի ակցիայի մասնակիցները, Հանրապետական կուսակցության անդամները քայլերթի ժամանակ փողոցում պարեցին:

Նրանք իրենց միանալու կոչով դիմումում էին պատուհաններից իրենց ողջունող քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամները իրականացնում են «Stop Նիկոլ» ակցիան։

Մայիսի մեկին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բողոքի ակցիաներ իրականացնող խմբերը միավորվեցին և ստեղծվեց «Դիմադրության» շարժումը: Շարժումը գլխավորում են Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմը»:

Շարժման մասնակիցները հայտարարեցին, որ իրենց տունը Ֆրանսիայի հրապարակում է և նստացույց իրականացրեցին՝ տեղադրելով վրաններ:

Մանրամսները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել