Հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանն իր անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք ՀՀ տարածքում են, մնում են Հայաստանին. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համար անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։

«Ընդդիմությունը շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ աղերս չունի։

Մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել, կարելի է ասել, որ՝ երկու կողմից էլ, քանի որ անկլավ կա, երկու կողմն էլ լուռ է այս հարցում, հարցը դեռևս չի քննարկվել, մեր հույս այն է, հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանն իր անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք ՀՀ տարածքում են, մնում են Հայաստանին», – կառավարությունում լրագրողներին ասաց Արմեն Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել