Կարոտե՞լ էիք ընդդիմության ձեր գործընկերներին․ ՔՊ-ականները խորհրդարանում հնչած ծափերի մասին

Մենք կարոտել էինք «Հայաստան» խմբակցության և ՊՈՒ խմբակցության դրսևորումները, որոնցում որ նրանք անկեղծ են քաղաքացիների հետ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` պատասխանելով լրագրողի հարցին՝ կարոտե՞լ էին իրենց ընդդիմադիր գործընկերներին ու ինչո՞ւ էին «Հայաստան» վանկարկում նիստերի դահլիճում։

Ըստ նրա՝ ընդդիմադիր ուժերը հերթական անգամ «փախան» ճշմարտությունից և բովանդակային քննարկումից, դա ազնիվ էր և անկեղծ՝ ողջույնի ու ծափերի արժանի։

Խորհրդարանական մեծամասնության մեկ այլ պատգամավոր, Արթուր Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը փորձում են արժեզրկել ամեն հնարավորը։ Ըստ նրա՝ «Հայաստան» վանկարկելով ոչ թե ընդդիմադիր խմբակցությանն են ողջունել, այլ երկրի անուն են տվել։

«Էսքանից հետո չեն ողջունել և չեն ողջունում ոչ մի ընդդիմադիր գործչի»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել