Երկու կանխատեսում մոտ ապագայի համար․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու կանխատեսում մոտ ապագայի համար.

– եթե կապիտուկյանտին հաջողվեց պահել իշխանությունը, ապա Հայաստանում հաստատվելու է լիարժեք բռնապետություն, մենք երբեք էլ չենք ընտրելու,

– երբ կապիտուլյանտը վերջնականապես հանձնի Արցախն ու Սյունիքը, Հայաստանի հաջորդ ղեկավարը լինելու է ազգությամբ թուրք: Մենք երբեք էլ չենք ընտրելու:

Եթե դեմ ես էս երկու երևույթներին, երիտասարդ ես, Հայաստանի անկախությունը քեզ համար բարձրագույն արժեք է, ապա քո ուժերով կանգնացրու Հայաստանի թրքացման ընթացքը:

Մի´ սպասիր փրկչի, «երրորդ ուժի» կամ «cool թեկնածուի», արի´ հրապարակ ու փողոց, միասին որոշենք ու պարտադրենք մեր օրակարգը ընդդիմությանը: Ոչ մեկ չի անելու դա մեր փոխարեն:

Ես ու ընկերներս ամեն երեկո այնտեղ ենք, քննարկում ենք, զրուցում, ծանոթանում, իսկ ժամը 22:00-ին քննարկում ենք նաև առցանց:

Հայաստանի փրկությունը կախված է յուրաքանչյուրիցս: Առանց չափազանցության»,-նշել  նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել