Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ մայիսի 4-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, թե ինչ կարծիք ունի ընդդիմության փողոցային պայքարի, նրանց գործողությունների մասին։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարությունը երբեք չպետք է մեկնաբանվի որպես իշխանության կամ պետության թերություն։
«Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային բրենդն է և մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական, իրավական, իսնտիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ։ Սա մենք բոլորս պետք է արձանագրենք։ Ինչ վերաբերում է բուն գործընթացին՝ տեսեք․ ընդդիմության մեր հարգելի գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար, իրենք պտույտներից հհետո որոշեցին քայլել։ Իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար․ քաղաքի խանութներում ուսապարկ, ցավոք, մնացել է, որովհետև ընդդիմության շարքերն այդքան հոծ չեն, որպեսզի սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը, պարզապես գներն են բարձրացել, որովհետև գիտեն, որ նորահայտ «կլիենտուրան» փողի խնդիր չունի և բիզնեսը որոշել է, նաև հաշվի առնելով նաև մտահոգությունը՝ ընդդիմության, կրկնապատկել նույն քանակությամբ ապրանքի վաճառքով շրջանառությունը։ Մեր Քայլոյին էին ծաղրում, հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել, ընդդիմադիր էլիտան մեծ փողերով, եթե Չալոյի նման է լինում՝ բարձր է գնահատում, բայց կանցնի, եթե ուղղակի է․․․»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում