ԱԺ դարպասններն են ամրացնում, որ մի հոգու անվտանգությունը զորքով ու «սնայպերներով» պահեն․ Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի ու կառավարության հարցուպատասխանին զուգահեռ՝ Բաղրամյան պողոտայում ընդդիմությունը բողոքի ակցիա է իրականացնում։

«Ժողովուրդ, հիշու՞մ եք, ասում էր՝ Ազգային ժողովի բակը ժողովրդինն ա, էս դարպասները այլևս փակ չեն լինի ժողովրդի առաջ, ժողովրդի անունից էր խոսում։ Հեսա՝ մի քանի օր է այս դարպասններն են ամրացնում, որ մի հոգու անվտանգությունը զորքով ու «սնայպերներով» պահեն»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «տեր ենք մեր հայրենիքին»․․․

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել