Հորդորում ենք բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ չտրվել սադրանքներին․ ոստիկանություն

Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա:

Կրկին հորդորում ենք բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել