Իրավաբան․net-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում ապրիլին փոփոխություններ են եղել։
Ամերիկայի միացյալ նահանգներ
Սահմանը հատելու ռեժիմը
1. ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձը, որը ներգաղթյալ չէ և ցանկանում է ԱՄՆ մուտք գործել օդային տարածքով՝ պարտավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու վերաբերյալ ապացույց՝ նախքան օտար երկրից ԱՄՆ մեկնող ինքնաթիռ նստելը։
Եթե անձը Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստված չէ, ապա վերջինիս չի թույլատրվի նստել ԱՄՆ մեկնող ինքնաթիռ։ Այս պահանջների պարտադիրությունը չի տարածվում բուսթեր ներարկման վրա։
Պարտադիր պատվաստման պահանջը չի կիրառվում հետևյալ չափանիշներին համապատասխանող անձնանց նկատմամբ․
դիվանագիտական կամ օտարերկրյա պաշտոնական ճամփորդության մեջ գտնվողներ,
մինչև 18 տարեկան երեխաներ,
Covid-19-ի դեմ պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական հավաստում ունեցողներ,
Covid-19-ի դեմ պատվաստման որոշակի փորձարկումներով անցնող անձինք
մարդասիրական կամ արտակարգ իրավճակներով պայմանավորված բացառություններ ունեցողներ,
ԱՄՆ գործող վիզա ունեցող անձինք (բացառությամբ B-1 (բիզնես) կամ B-2 (տուրիստական) վիզա ունեցողներ), որոնք հանդիսանում են այնպիսի երկրի քաղաքացի, որտեղ Covid-19-ի դեմ պատվաստման միջոցները սահմանափակ են,
ԱՄՆ զինված ուժերի անդամները, նրանց ամուսինները կամ մինչև 18 տարեկան երեխաները,
C-1 կամ D ոչ ներգաղթային վիզայով ճանապարհորդող ծովային անձնակազմի անդամները,
այն անձինք, որոնց ժամանումը ԱՄՆ պետ․ քարտուղարության, տրանսպորտային քարտուղարության և ներքին անվտանգության քարտուղարության կողմից առանձին որոշմամբ կհամարվի ազգային շահերից բխող:
Վերը նշված բացառություններից մեկով ճանապարհորդելու դեպքում դուք պարտավոր կլինեք հաստատել, որ դուք ազատված եք լիարժեք պատվաստված լինելու ապացույց ներկայացնելուց նշված բացառություններից մեկի հիմքով։
Պայմանավորված բացառության տեսակով՝ ձեզնից կարող են պահանջվել հետևյալը հաջորդական քայլերը․
եթե չունեք ապացույց վերջին 90 օրվա ընթաց Covid-19-ի առողջացման մասին, ԱՄՆ ժամանելուց 3-5 օր հետո դուք կթեստավորվեք,
եթե չունեք ապացույց վերջին 90 օրվա ընթաց Covid-19-ի առողջացման մասին, ապա պետք է գտնվեք կարանտինի մեջ՝ 7 օրով (ապրիլի 14-ից հետո 5 օրով), նույնիսկ եթե թեստավորման պատասխանը լինի բացասական,
դուք կինքնամեկուսացվեք, եթե թեստավորման պատասխանը լինի դրական կամ առաջանան Covid-19-ի նախանշաններ:
Պայմանավորված բացառության տեսակով՝ եթե անձը նպատակ ունի ԱՄՆ-ում գտնվել 60 օրից ավել ժամանակով, անհրաժեշտ կլինի նաև լրացուցիչ հաստատել (you will be required to attest that), որ դուք՝
համաձայն եք պատվաստվել Covid-19-ի դեմ և
կձեռնարկեք Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստվելու անհրաժեշտ միջոցառումներ ԱՄՆ ժամանելուց հետո 60 օրվա ընթացքում կամ այնքան շուտ որքան սահմանվում է բժշկական նպատակահարմարությունից ելնելով:
2. Միաժամանակ, օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող երկու տարեկան և բարձր բոլոր անձինք (անկախ ԱՄՆ քաղաքացի լինելու կամ վերոնշյալ բացառությունների մեջ մտնելու հանգամանքից), մինչև օդանավ նստելը պարտավոր են ներկայացնել թռիչքից մեկ օր առաջվա Covid-19-ի բացասական թեստի արդյունք։ Դրա փոխարեն կարելի է ներկայացնել նաև թռիչքից առաջ վերջին 90 օրվա ընթացքում Covid-19 թեստի դրական արդյունք և ապաքինված լինելու մասին լիցենզավորված բժշկական հաստատության կամ հանրային առողջապահական մարմնի տեղեկանք առ այն որ դուք առողջացել եք և կարող եք ճամփորդել։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
ԱՄՆ տարածում ընդունվում են հետևյալ պատվաստանյութերը․
Մեկ ներարկում պահանջող պատվաստանյութ՝
Janssen/J&J
Երկու ներարկում պահանջող պատվաստանյութ՝
Pfizer-BioNTch
Moderna
AstraZeneca
Covaxin
Covishield
BIBP/Sinofarm
Sinovac
Novavax/Covovax
Անձը համարվում է լիարժեք պատվաստված երկրորդ ներարկումից, իսկ մեկ ներարկումով պատվաստանյութի դեպքում միակ ներարկումից հետո երկու շաբաթը (14 օրը) լրանալուց հետո։
Բրազիլիա
Սահմանը հատելու ռեժիմը
Բրազիլիայի կառավարության 2022թ․ ապրիլի 1-ի № 670 միջգերատեսչական որոշման համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ օտարերկրացիները կարող են մուտք գործել Բրազիլիա օդային, ցամաքային և ջրային ճանապարհով։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Բրազիլիայի տարածք օդային ճանապարհով մուտք գործելու համար անհրաժեշտ է դեպի Բրազիլիա ճանապարհորդությունն իրականացնող ավիաընկերությանը ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման ապացույց՝ տպագիր կամ էլեկտրոնային, այն պատվաստանյութերով, որոնք հաստատված են Բրազիլիայի առողջապահության վերահսկողության ազգային գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ այն երկրի իշխանությունների կողմից, որտեղ պատվաստվել է ճանապարհորդը՝ հաշվի առնելով, որ վերջին չափաբաժնի կամ մեկ դեղաչափով պատվաստանյութի ներարկումը կատարվել է թռիչքից նվազագույնը տասնչորս օր առաջ։
Այն անձինք, ովքեր առողջական, տարիքային, հումանիտար կամ Բրազիլիայի կառավարության կողմից սահմանված այլ պատճառներով, ազատված են պատվաստման ապացույց ներկայացնելուց, պարտավոր են Բրազիլիա ճանապարհորդություն իրականացնող ավիաընկերությանը ներկայացնել թռիչքից առավելագույնը 24 ժամ առաջ արված COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ թեստի կամ անտիգենային թեստի բացասական արդյունքի հավաստագիր։
2-ից 12 տարեկան երեխաները COVID-19 ախտորոշման թեստ անցնելու կարիք չունեն, եթե նրանց ուղեկցում են նշված թեստն անցած ծնողները կամ օրինական ներկայացուցիչները։
Թվարկված փաստաթղթերը պիտի լինեն պորտուգալերեն, իսպաներեն կամ անգլերեն։
Էստոնիա
Սահմանը հատելու ռեժիմը
Էստոնիա օտարերկրյացիների մուտքի սահմանափակումները հանվել են։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Էստոնիա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիներին պահանջվում է 48 ժամվա ընթացքում արված COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ով վարակված և վերջին 180 օրվա ընթացքում ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ վերջին 12 ամիսների ընթացքում պատվաստման ապացույց:
COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու կամ պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ չունենալու դեպքում գործում է պարտադիր 7-օրյա ինքնամեկուսացման պահանջ։
ՊՇՌ թեստի և ինքնամեկուսացման պահնջներից ազատվում են․
անձինք, ովքեր ունեն վերջին 12 ամիսների ընթացքում COVID-19-ից պատվաստման փաստաթուղթ,
անձինք, ովքեր ապաքինվել են COVID-19-ից վերջին 6 ամսվա ընթացքում,
մինչև 12 տարեկան երեխաները։
Թուրքմենստան
Սահմանը հատելու ռեժիմը
2020թ. մարտի 20-ից գործում է օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ՝ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի և դեսպանընկալ երկրի կառավարության որոշումներով սահմանվող մասնավոր դեպքերի) Թուրքմենստան մուտքի արգելք։ Վերջիններիս ելքի սահմանափակումներ չեն գործում։
Ներկայում դեպի Թուրքմենստան և Թուրքմենստանից որևէ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ չեն իրականացվում: Կանոնավոր չվերթների իրականացման սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ մինչ դրանց վերացման մասին պաշտոնական հայտարարության տարածումը։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Երկիր մուտք գործող քաղաքացիներից պահանջվում է ներկայացնել կորոնավիրուսային վարակի բացակայությունը հավաստող և առավելագույնը 48 ժամ վաղեմությամբ բժշկական տեղեկանք, ինչպես նաև պատվաստված լինելը հավաստող տեղեկանք (ընդ որում պատվաստանյութի առաջին չափաբաժինը անհրաժեշտ է ստանալ ժամանումից նվազագույնը 42, իսկ երկրորդը՝ նվազազագույնը 21 օր առաջ)։ Պատվաստման վկայականի բացակայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք հակամարմինների առկայության կամ պատվաստման հակացուցման վերաբերյալ։
Դեսպանընկալ երկիր ժամանելուն պես իրականացվում է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի առկայության ՊՇՌ թեստավորում։ Դիվանագիտական կամ համարժեք կարգավիճակ չունեցող ժամանող քաղաքացիներից պահանջվում է նաև անցնել պարտադիր 21-օրյա կարանտին հատուկ կարանտինային հաստատություններում։
Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, աշխատակիցները, հյուպատոսական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և վերջիններիս ընտանիքի անդամները Թուրքմենստան ժամանելուց հետո պետք է անցնեն 7-օրյա ինքնամեկուսացում՝ ըստ բնակության վայրի։
Լիտվա
Սահմանը հատելու ռեժիմը
Հայաստանի Հանրապետությունից ժամանող ՀՀ քաղաքացիների և Հայաստանում բնակության իրավունք ունեցող օտարերկրյացիների մուտքը Լիտվա թույլատրվում է 2022թ. փետրվարի 15-ից։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Լիտվա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիներից պահանջվում է 72 ժամվա ընթացքում արված COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ով վարակված և վերջին 180 օրվա ընթացքում ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման ապացույց: