Չավուշօղլուն մեկնաբանել է հայ ցուցարարներին «գորշ գայլեր»-ի ժեստի ցուցադրումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայի 6 երկրներ ընդգրկող շրջագայության ավարտից հետո վերադարձել է Թուրքիա։ Վերադարձի ճանապարհին նա պատասխանել է լրագրողների հարցերին ու անդրադարձել այն դեպքին, գտնվելով մեքենայում Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան մոտ, ցույց է տվել «գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։

Դա տեղի էր ունեցել տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված հակաթուրքական երթի ժամանակ, որը նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։

Բացատրելով իր պահվածքը՝ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է. «Ցուցարարները տգեղ վերաբերմունք դրսևորեցին, այս անընդունելի և այլանդակ վերաբերմունքից հետո մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել