Հանրության մի կեսին մյուս կեսի մոտ մորթես, մի քոռ արցունք էլ չի կաթի նայողների աչքերից․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախկինում, երբ փողոցային ակցիաներ էին տեղի ունենում և ոստիկանությունը բիրտ ուժով ճնշում էր հավաքներն ու անհնազանդություն իրականացնողներին բերման ենթարկում, դա անարդարության զգացում էր թողնում տանը նստածների մոտ և առավել ակտիվները միանում էին փողոցի անցուդարձին։ Ակտիվիստների նկատմամբ էմպատիան առաջանում էր, որովհետև ոստիկանությունը հարուստների, կեղեքողների, ընտրության հնարավորությունը բացառողների կողմից էր, իսկ հակառակ կողմում ենթադրաբար ճնշվածներն էին (իհարկե՝ ոչ բոլոր դեպքերում)։

Բայց հիմա ի՞նչ էմպատիայի մասին կարա խոսք գնա, այ ժողովուրդ ջան։ Հանրությունն էնքան ատոմիզացված ա ու արժեքային կողմնորոշիչները կորցրած, որ հանրության մի կեսին մյուս կեսի մոտ մորթես, մի քոռ արցունք էլ չի կաթի նայողների աչքերից։ Ու սա՝ բարդ իրավիճակներում հայտնված հանրության դեպքում բնականոն համերաշխության փոխարեն, աղետը միասին, իրար օգնելով հաղթահարելու փոխարեն։ Իսկ թե ինչ դերակատարություն են էս ամեն ինչում ունեցել էսօրվա փողոց փակողները, ինքներդ դատեք։ Ընդ որում, դա արել են նրանց հետ ձեռք-ձեռքի տված, որոնց դեմ էսօր պայքարում են։

Ըստ էության, համերաշխությունը էսօրվա միակ օրակարգն ա, ինչի մասին 4 տարի ա՝ խոսում եմ, խոսում ենք, իսկ պատերազմից հետո՝ ավելի շատ, բայց էդ օրակարգը արհամարանքի ա արժանանում։ Էս օրը ցույց ա տալիս, որ ով քաղաքական օրակարգ ունի, բայց համերաշխության չի ձգտում, իր ոտքին ա կրակում առաջին հերթին։ Առանց համերաշխության ո՛չ մի քաղաքական օրակարգ չի կարող հաղթել։ Չի կարող հաղթել նաև «խաղաղության օրակարգը», եթե դա հանրային քննարկման չի դրված ու համերաշխության պարագայում չի առաջ մղվում։ Էլ չեմ ասում, եթե դա տեղի ա ունենալու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով՝ մեր ժողովրդի մի մեծ հատվածի հետ համերաշխության որևէ եզր չթողնելով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել