Լարված իրավիճակ Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկում․ «Ունենք 100-ից շատ բերման ենթարկվածներ»

Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկում իրավիճակը լարված է։ Քաղաքացիները փորձում են փակել փողոցը, սակայն ոստիկանները փորձում եմ խոչընդոտել, կան բերման ենթարկվածներ։

Տեղում են պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը և Գեղամ Մանուկյանը։

«Ոստիկանները ագրեսիվ, բիրտ ուժ են կիրառում, ունենք 100-ից շատ բերման ենթարկվածներ։ Ներքին զորքերը, կարմիր բերետավորները, մարզերի ոստիկանությունը վայրենու պես հարձակվում են ժողովրդի վրա, բայց չեն հաջողելու։ Սա կասեցնել հնարավոր չէ։ Էս են սրանք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ «Նիկոլ Փաշինյան» այլևս չկա․ «Առաջիկա ժամերին վերջնական կփաստենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել