Մենք արդեն հաղթել ենք. նայեք որքան ոստիկան են բերել: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Ֆրանսիայի հրապարակը հիմա ավելի լավ է պաշտպանվում, քան մեր երկրի սահմանները: Փաշինյանը իր կաշվի համար ավելի շատ է անհանգստանում, քան՝ մեր անվտանգության: Մենք արդեն հաղթել ենք, որովհետև խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ մեր բոլոր քաղաքացիները մոտենում էին ու մեզ ոգևորում:
Փակված փողոցներից մեկում առաջացած խցանման մեջ հարսանիք էր մնացել: Մարդիկ հերիք չի ավտոմեքնաներից ազդանշաններով մեզ ողջունում էին, հետո հարսանքավորները մոտեցան ու ասացին, որ լավ ենք արել ու մեր երեխեքի ապագայի համար ենք անում»,- ասաց պատգամավորը:
Վերջինս՝ դիմելով քաղաքացիներին ասաց, որ իրենք էլ տուն չունեն և իրենց տունը Շուշին է ու Հադրութը և ավելացրեց, որ ցանկանում է Շուշիում երգել, պարել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը: