ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծիծաղել է իր տարիքի և վարկանիշի վրա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վեց տարվա ընդմիջումից հետո վերսկսել է Սպիտակ տան թղթակիցների հետ ընթրիքին ելույթ ունենալու ավանդույթը, ծիծաղել իր պատկառելի տարիքի և վարկանիշի վրա, հարգել Ուկրաինայում զոհված լրագրողների հիշատակը և բաժակ բարձրացնել խոսքի ազատության համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասնագիտական ​​մրցանակների հանձնմամբ և գործընկերների հասցեին ընկերական կատակով արարողությունը Վաշինգտոնի հյուրանոցներից մեկի հանդիսությունների սրահում հավաքել է 2,6 հազար մարդ, բոլորն անցել են կորոնավիրուսի թեստ։

Սպիտակ տան մամուլի ասոցիացիայի ճաշկերույթներին ելույթ ունենալու ավանդույթը սկիզբ է առել 1924 թվականից՝ նախագահ Քելվին Քուլիջի օրոք:

«Ես նոր էի ընտրվել Սենատի անդամ, հիշում եմ, որ նրան ասացի. ամեն ինչ լավ կլինի, փոքրիկս»,- կատակել է Բայդենը։

Վերջին վեց տարիներին ճաշկերույթները կա՛մ չեն կազմակերպվել, կա՛մ պետության առաջին դեմքը ներկա չի գտնվել դրանց։

«Դա հասկանալի է: Մենք ունեինք սարսափելի վարակ, այնուհետև ևս երկու տարի կորոնավիրուս»,- ասել է նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել