Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ , շնորհակալ ենք անհանգստության և բազմաթիվ նամակների համար։
Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր Վարչապետի հետ կայացած արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը Արամ Սարգսյանի բացակայությունը անձնական զբաղվածության պատճառով էր, քաղաքական ենթատեքստ չկար, և հանդիպման կազմակերպիչներին նախապես տեղյակ էր պահվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Նիստին ներկա են գտնվել Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: