ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Դոնբասի տարածքներում բնակվող հաշմանդամներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին տասը հազար ռուբլի վճարելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պետք է ֆինանսավորի սույն հրամանագրի կատարման հետ կապված ծախսերը, ներառյալ միանվագ վճարման ծախսերը», – ասվում է տեքստում:
Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
————-
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին հայտարարել էր Վրաստանից դեսպան Իգոր Դոլգովին խորհրդակցության նպատակով հետ կանչելու մասին՝ վկայակոչելով վրացական կողմի «կամավորներին ազատ չարձակելը և պատժամիջոցների վերաբերյալ դիրքորոշումը»։
Երկու շաբաթ անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ արեց իր գործընկերոջը վերանայել որոշումը և Ուկրաինայի դեսպանին վերադարձնել Թբիլիսի։ Չնայած դրան, մարտի 31-ին Զելենսկին հայտարարեց դիվանագետին Վրաստանից հետ կանչելու պաշտոնական հրամանագրի ստորագրման մասին։