Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի շրջանի վրա, վնասվել է օդանավակայանի թռիչքուղին. հայտնում են Украинская правда-ից։
«Օդեսայի մարզում հրթիռային հարձակման արդյունքում վնասվել է Օդեսայի օդանավակայանի թռիչքուղին, դրա հետագա օգտագործումն անհնար է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չկան։
——
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին հայտարարել էր Վրաստանից դեսպան Իգոր Դոլգովին խորհրդակցության նպատակով հետ կանչելու մասին՝ վկայակոչելով վրացական կողմի «կամավորներին ազատ չարձակելը և պատժամիջոցների վերաբերյալ դիրքորոշումը»։
Երկու շաբաթ անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ արեց իր գործընկերոջը վերանայել որոշումը և Ուկրաինայի դեսպանին վերադարձնել Թբիլիսի։ Չնայած դրան, մարտի 31-ին Զելենսկին հայտարարեց դիվանագետին Վրաստանից հետ կանչելու պաշտոնական հրամանագրի ստորագրման մասին։