Մտածեցին, թե գնում ենք կառավարության շենքը գրավենք. Արթուր Վանեցյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր կողմնակիցների հետ այսօր՝ ապրիլի 28-ին, ևս քայլերթ է իրականացնում Երևանի տարբեր փողոցներում և կոչ անում քաղաքացիներին՝ միանալ իրենց:

Քայլերթով հասնելով կառավարության շենքի մոտ Արթուր Վանեցյանը դիմելով ժողովրդին հարցրեց, թե ումն է պատկանում այդ շենքը: «Մերն է» պատասխանը ստանալուց հետո Վանեցյանն ասաց.«Դե գնացինք վերցնենք»:

Երթի մասնակիցները վազեցին դեպի կառավարության շենք և նստեցին գետնին:

«Մտածեցին, թե գնում ենք կառավարության շենքը գրավենք: Բայց նման բան չենք անի: Ժողովուրդ ջան, մենք ուժեղ ենք միասին: Մենք ուժեղ ենք մեր խաղաղասերությամբ: Մենք այնքան ուժեղ ենք, որ մեզ բիրտ ուժի կիառում ընդհանրապես պետք չի: Երեկվանից քարոզչամեքենան խոսում է, որ ինչ-որ մեկին հարվածեցին, կռիվ արեցին: Մեզ պետք չի մարդ ծեծել, որոհետև մենք այնքան ուժեղ ենք, որ մեր միասնականության դեմ ոչինչ չեն կարող անել: Հայ ազգը, Հայաստանը և Արցախը ոտքի է կանգնել: Մեր հաղթանակը անկասելի է»,- ասաց պատգամավորը:

Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ նախատեսված է հանրահավաք անցկացնել:

Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, «Դիմադրություն» շարժման մասնակիցները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել