Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի դեմ։ Պատճառը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատգամավորի ապրիլքսանչորսյան գրառումն է։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Նշվում է, որ քննությունը սկսվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, քանի որ հստակ ապացույցներ կան, որ Թանրըքուլուն «նսեմացրել է «Թուրքիայի Հանրապետության պետական հեղինակությունը»։
Հիշեցնենք, որ թուրք ընդդիմադիր պատգամավորն ապրիլի 24-ին գրառում էր կատարել Twitter-ում, որը խիստ բացասական արձագանք էր գտել։ Նա մասնավորապես նշել էր․ «107 տարի առաջ 1915թ. ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, քշվեցին դեպի Չանքըրը, Այաշ, Անկարա և բռնի կորսվեցին։
Իսկական արդարություն հնարավոր չէ հաստատել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»։ Գրառմանը կից Թանրըքուլուն տարածել էր նաև երկու լուսանկար․ Առաջինում՝ Հայոց ցեղապսանության զոհ մտավորականներն էին, երկրորդում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար պաշտոնական խորհրդանիշ ընտրված անմոռուկը։