ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահի հետ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, ապրիլի 26-ին Մոսկվա կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Գազետա» կայքին, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Նրան նաև կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը», – ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել