Ազատության հրապարակում նստացույց իրականացնող Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին։
Նա հայտարարել է, որ այս օրերին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ գիտակցելով, թե ինչ կատարվում հայրենիքում։
«Այս պայքարն անկասելի է ու այն տանելու է մեր մեծ նպատակի, այն է՝ ունենալ հզոր, անկախ, ինքնիշխան Հայաստան»,- ասել է Վանեցյանը։
Նա նշել է, որ իրենց պայքարը բաղկացած է մի քանի փուլից, իսկ հաջորդ փուլը մեկնարկում է ապրիլի 25-ին։
Մինչ այդ Վանեցյանը ապրիլի 23-ին բոլորին հրավիրել է Ազատության հրապարակ՝ միասին մասնակցելու ջահերով երթին, որը, նրա խոսքով, այս տարի ունի բոլորովին այլ խորհուրդ։
Մանրամասները՝ այստեղ։