Ինձ այստեղ է բերել մեր Վեհափառ Հայրապետի հորդորը, այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Տեր Շահե քահանա Հայրապետյանը։
«Մեր հորդորն է իհարկե, որ իմ տղաները մնան առողջ, որովհետև իրենք ավելի շատ մեզ առողջ վիճակում են պետք։ Հուսով եմ, որ այն նպատակները, որ իրենք դրել են պետք է լինի ավելի լայն, ավելի տիեզերական,որովհետև դա հիմա մեզ պետք է։ Հայ ժողովուրդը միշտ եղել է տիեզերական ժողովուրդ, իր Մատենադարանով, իր Էջմիածնով և իր բոլոր արժեքներով»,-ասաց նա։
Տեր Շահեն նշեց, որ փորձել է հասկանալ, թե ինչ են ուզում տղաները։
«Փառք Աստծո, որ հնարավորություն ունեցա այցելել Նվերին ու Արթուրին։ Ես կարծում եմ, որ իմ տղերքը շատ լավ մարդիկ են, իրենք երբեք չեն կորցնի ուրախությունն իրենց սրտի մեջ, որովհետև Քրիստոս ամենամեծ ուրախությունն էր, որ եկավ ու մտավ մեր սրտերի մեջ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը և Նվեր Կիրակոսյանը ապրիլի 18-ից հացադուլ են իրականացնում Ազատության հրապարակում։ Նրանց նպատակն է, որ իրենց միանան մեծ թվով անկախության սերունդ և միայն այդ դեպքում իրենք կդադարեցնեն հացադուլը։
Մանրամասները՝ տեսանյութում։