Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը ռուսական գազի կարիք չունի։
«Եվրոպան կախված է ռուսական գազից, բայց Ֆրանսիան դրա կարիքը չունի»,- ասել է Մակրոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ Փարիզն աշխատում է այլ երկրներից գազ գնելու ուղղությամբ։
Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարը դրական էր արձագանքել Ռուսաստանից ԵՄ նավթի և ածխի մատակարարման սահմանափակումներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։