Էրդողանի խնդրանքով Մարիուպոլում հատուկ գործողություն է իրականացվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն «Ազովստալում» հաստատված ուկրաինացի զինյալներին առաջարկել է վայր դնել զենքերը, նշվում է գերատեսչության հայտարարության մեջ․ «Կիևի ռեժիմը նրանց արգելել է բանակցել հանձնվելու համար, և քաղաքում մարտերը շարունակվել են»։

Ռուս զինվորականները հրապարակել են Կիևի ներգրաված ենթադրյալ օտարերկրյա վարձկանների տվյալները. ընդհանուր առմամբ եղել է 6824, հազարից ավելին արդեն ոչնչացվել է, ավելի քան 900-ը փախել է։

Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով Մարիուպոլում հատուկ գործողություն է իրականացվել՝ թուրքական մզկիթում նացիստների կողմից պահվող պատանդներին ազատելու համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինամթերքի, վառելիքի պահեստավորման և զինամթերքի արտադրության ուկրաինական գործարանի ոչնչացման մասին։ Երկու ուկրաինական ՄիԳ-29 օդում խոցվել են։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել