Մարիուպոլում ուկրաինական խմբավորման մոտ 400 օտարերկրյա վարձկան է շրջափակված: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ընդհանուր առմամբ, «Ազովստալ» ձեռնարկության տարածքում շրջափակված է մինչև 400 օտարերկրյա վարձկան»,- ասել է նա։
Գերատեսչության ներկայացուցիչը մանրամասնել է, որ նրանց մեծ մասը եվրոպական երկրների քաղաքացիներ են, մասնավորապես՝ կանադացիներ։
«Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարիուպոլում զինյալների միջև ռադիոխոսակցություններն անցկացվում են վեց օտար լեզուներով»,- հավելել է Կոնաշենկովը։
Աղբյուրի տվյալներով՝ Ուկրաինայում այժմ ավելի քան 4800 օտարերկրյա զինյալ կա։