Ռուսաստանն արգելել է Բրիտանայի կառավարության առանցքային անդամներին մուտք գործել իր տարածք

Ռուսաստանն, ի պատասխան բրիտանական պատժամիջոցների, արգելել է թագավորության կառավարության առանցքային անդամներին, այդ թվում՝ վարչապետ Բորիս Ջոնսոնին, փոխվարչապետ, արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբիին, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էլիզաբեթ Թրուսին և Բեն Ուոլեսին, ինչպես նաև նախկին վարչապետի Թերեզա Մեյին մուտք գործել իր տարածք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Բրիտանական կառավարության աննախադեպ թշնամական գործողությունների կապակցությամբ, որոնք արտահայտվել են, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառմամբ, որոշում է կայացվել բրիտանական կառավարության առանցքային անդամներին և մի շարք քաղաքական գործիչներին ընդգրկել «ստոպ-ցուցակ»-ում»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ այդ քայլն արվել է որպես պատասխան Լոնդոնի սանձարձակ տեղեկատվական և քաղաքական արշավին, որն ուղղված է Ռուսաստանին միջազգային մեկուսացմանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել