Ռուսական զինված ուժերը քիմիական զենք են կիրառել «Ազովստալ» գործարանի ուղղությամբ, որը վերահսկվում էր Ուկրաինական բանակի «Ազովի» գնդի կողմից: Այս մասին հայտնել է «Ազովի» գնդի հրամանադար Անդրեյ Բելեցկին ՝ իր տեսաուղերձում, փոխանցում է Украинская правда-ն:
Բելեցկու խոսքով՝ «Ազովստալի» վրա քիմիական զենք է կիրառվել, ինչի հետևանքով գնդի երեք զինվոր տուժել է։ Տուժածների վիճակը բավարար է գնահատվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։