Անտառի սեփականատիրոջ իրավունքներն են՝
ա) անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը և անտառային տնտեսության վարումը ՀՀ Անտառային օրենսգրքի համաձայն` չվնասելով շրջակա միջավայրը.
բ) անտառներում անտառօգտագործման կարգի սահմանումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության.
գ) անտառօգտագործման սակագների սահմանումը.
դ) վարձակալության պայմանագրի ժամկետների և վարձավճարի սահմանումը.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառային հողերի վարձակալության տրամադրման կազմակերպումը.
զ) անտառաշինական նախագծերով նախատեսված անտառային ճանապարհների համար տարածք տրամադրելիս վնասի հատուցման իրավունքը: