Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետությունում խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման գործողություններ է նախապատրաստում, որպեսզի դրանում մեղադրեն ՌԴ Զինված ուժերին։ Այս մասին ապրիլի 10-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, հաղորդում է TASS-ը։
«Պաշտոնական Կիևը, կոլեկտիվ Արևմուտքի մի շարք երկրների աջակցությամբ, շարունակում է հրեշավոր և անողոք գործողություններ նախապատրաստել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում խաղաղ բնակիչների զանգվածային ոչնչացմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերին հետագա մեղադրանքներ ներկայացնելու նպատակով»,-ասել է Միզինցևը, ով ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական համակարգման շտաբը՝ Ուկրաինային հումանիտար հակազդեցության հարցերով:
Նրա խոսքով՝ Կիևի շրջանի Ռագովկա գյուղում նախատեսվում է սադրանք իրականացնել՝ իբր ռուս զինվորականների կողմից սպանված խաղաղ բնակչության խուզարկության և զանգվածային գերեզմանների վայրերի բացման բեմականացված նկարահանումների կազմակերպմամբ։ Այս սադրանքին ավելի մեծ վստահություն հաղորդելու համար նկարահանումներին կներգրավվեն ուկրաինացի դատաբժշկական փորձագետների խումբը և ազգային ոստիկանության անդամները։
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։