Հարավային Օսիայի նախագահի ընտրությունները կայացած են ճանաչվել

Հարավային Օսիայի նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել այսօր՝ ապրիլի 10-ին, կայացած են ճանաչվել: Ընտրողների մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը: Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Իգոր Չոչիևը:

Նշենք, որ ընտրությունները կայացած են համարվում, եթե քվեարկությանը մասնակցում է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 50 տոկոսը, գումարած մեկ ընտրող:

«Ընտրությունները կայացել են, մասնակցությունը բարձր է՝ ավելի քան 50 տոկոս»,- ասել է Չոչիևը:

Հարավային Օսիայի ԿԸՀ-ն մարտի 15-ին ավարտել է նախագահի թեկնածուների գրանցումը:

Հանրապետության բարձրագույն պետական պաշտոնին հավակնում են ներկայիս ղեկավար Անատոլի Բիբիլովը, խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Պլիևը, «Նիխաս» քաղաքական կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը, պատգամավոր Հարի Մուլդարովը և նախկին պատգամավոր Դմիտրի Տասոևը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել