Ժամը 17:00-ի դրությամբ Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 65 տոկոսը

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 65 տոկոս: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, հայտնել է ֆրանսիական BFM հեռուստաալիքը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Այս տարի նախագահական ընտրություններին բնակչության մասնակցությունը գրեթե 4,5 տոկոսով ավելի քիչ է, քան 2017 թվականին առաջին փուլում գրանցված արդյունքը:

Հեռուստաալիքը նշել է, որ սա ընտրողների ակտիվության կտրուկ նվազում է նաև 2012 թվականի ընտրությունների համեմատությամբ, երբ նշված ժամի դրությամբ քվեարկել էր ավելի քան 70 տոկոսը։

Նշենք, որ Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրություններ, որին մասնակցում է 12 թեկնածու։ Հիմնական մրցակիցներն են գործող նախագահ Էմանուել Մակրոնը և Ազգային հանրահավաքի առաջնորդ Մարին Լը Պենը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել