Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այցով ժամանել է Կիև և այժմ հանդիպում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։
Հաղորդակցության մեջ նշվում է, որ Միացյալ Թագավորությունը Ուկրաինայի պաշտպանական աջակցության առաջատարն է։ Հակապատերազմական կոալիցիայի առաջնորդը, ռուս ագրեսորի դեմ պատժամիջոցների առաջատարը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը Ջոնսոնի հետ «զրույցը» անվանել է «հարուստ և կառուցողական»։
_________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։