Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանում շչակներ են փորձարկվելու

Ապրիլի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնում, Ն.Սաֆարյանի անվան թիվ 164, Մ.Խորենացու անվան թիվ 143, Ֆ.Նանսենի անվան թիվ 150, «Վարդանանց ասպետներ» թիվ 106, Յ.Լեփսիուսի անվան թիվ 88, թիվ 197 և 186 հիմնական, թիվ 139, 159 ավագ ու թիվ 187 միջնակարգ դպրոցներում, «Եվրոթերմ», «Կոննեկտ», «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ-ներում, «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ում, ԵՓՎ թիվ 9 ՀՓՋ-ում, Գիտության և տեխնիկայի թանգարանում, Անանիա Շիրակացի Ճեմարանում, Նոր Նորքի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում փորձարկվելու են շչակներ:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-հայտնում են ԱԻՆ-ից:

Ապրիլի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Ֆինանսների նախարարությունում, «Երևան Գարեջուր» և «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ներում, Հայաստանի Ամերիկյան համալսարան հիմնադրամում, ԵՊՀ Կենսաբանական ֆակուլտետում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Սուրմալու» և «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրներում, Մ.Հերացու անվան պետական բժշկական և Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարաններում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ում, Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում փորձարկվելու են շչակներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել