Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալ Հայկ Հարությունյանին, մարզպետի խորհրդական Կարեն Բալյանին և մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանին։
Ռ․Ղուկասյանը հակիրճ ներկայացրել է նրանց աշխատանքային ուղին, շնորհավորել նշանակումների կապակցությամբ ու աշխատանքային հաջողություններ մաղթել՝ համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոնյաների աշխատանքը կոլեկտիվի հետ կլինի արդյունավետ ու ի շահ Սյունիքի։
Ներկաներին դիմել են նաև նորանշանակ պաշտոնյաները, փոխանցել առաջիկա գործունեության իրենց տեսլականն ու միասնական, կառուցողական աշխատանքի պատրաստակամություն հայտնել։