Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի օդանավակայանը՝ արձակելով 122 մմ տրամաչափի 12 արկ: Այս մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», որի շրջանակում պատասխանատվության են ենթարկվելու բոլոր այն ռազմական հանցագործները, ովքեր պատասխանատու են Դոնբասում քաղաքացիների դեմ հանցագործությունների համար։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ իրենց զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին և զորքերին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։