Կհանգստանանք 4 օր

Հուլիսի 5-ը Հայաստանում Սահմանադրության օրն է: Ըստ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ այդ օրը ոչ աշխատանքային է: 

Հուլիսի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի, կամ այլ կերպ ասած` Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Վարդավառի տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է: 

Հաշվի առնելով Կառավարության 2012թ. դեկտեմբերի 13-ի թիվ 1558-Ն որոշումը, համաձայն որի աշխատանքային երկուշաբթի օրը` հուլիսի 8-ը տեղափոխվել  է հուլիսի 13-ը, ուստի աշխատողները կկարողանան անընդմեջ հանգստանալ 4 օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել