Ռուսաստանը չի պատրաստվում հարվածել Բաքվի նավթահորերին. Պեսկովը հերքել է պատգամավորի հայտարարությունը

«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը՝ Լեռնային Ղարաբաղում երկրորդ ճակատ բացելու փորձերի համար, չի համապատասխանում պաշտոնական Մոսկվայի տեսակետին։

Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ Միխայիլ Դելյագինը Россия 24-ի եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանը, լինելով թուրքական պրոքսի ու քվազի պետություն, Արևմուտքի պահանջով Լեռնային Ղարաբաղում երկրորդ ճակատ է փորձում բացել Ռուսաստանի համար։ Նա հայտարարել էր, որ ռուսական պատասխանը պետք է լինի խիստ ու հստակ։

«Իսկ ու՞մ է պետք ադրբեջանական նավթարդյունաբերությունը», – հռետորական հարցադրում էր արել պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել