Հրաչյա Սարգսյանի որոշումներով 7 դպրոցներում տնօրեններ են ազատվել պաշտոնից, նոր նշանակումներ կատարվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն դպրոցների տնօրեններ են ազատվել պաշտոնից, նոր նշանակումներ են կատարվել։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Մարտի 14-ի որոշումներում ասվում է․

««Երևանի Ռ.Միրոյանի անվան համար 77 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Նարա Սոսիկի Պետրոսյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 2022 թվականի մարտի 15-ից մինչև 2027 թվականի մարտի 15-ը»:

———

««Երևանի համար 116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Թագուհի Պարթևի Հովհաննիսյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր, որը գործում է 2022 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի հուլիսի 2-ը»:

Մարտի 17-ին որոշումներում ասվում է․ 

«Անահիտ Խեչումյանին՝ 2022 թվականի մարտի 22-ից ազատել Երևանի «Եղիշե Չարենցի անվան համար 67 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի մարտի 21-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

———

«Մարիամ Սարգսյանին՝ 2022 թվականի մարտի 18-ից ազատել Երևանի «Աղասի Խանջյանի անվան համար 53 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի մարտի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

———

«Սուսաննա Մալոյանին՝ 2022 թվականի մարտի 18-ից ազատել Երևանի «Հովհ. Շիրազի անվան համար 169 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի մարտի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

———

«Անահիտ Բաբայանին՝ 2022 թվականի մարտի 18-ից ազատել «Երևանի համար 39 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի մարտի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։

———

«Լուսինե Փիրումյանին՝ 2022 թվականի մարտի 18-ից ազատել «Երևանի Ղ.Աղայանի անվան համար 63 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի մարտի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

Մարտի 22-ի որոշման մեջ ասվում է․

««Երևանի Ե.Չարենցի անվան համար 67 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարգարիտա Գուրգենի Սարգսյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 2022 թվականի մարտի 22-ից մինչև 2027 թվականի մարտի 22-ը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել