Երթուղայինում կատարված գողության հետքերով

Ապրիլի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղային ավտոբուսում գողացել են մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ և կանխիկ գումար՝ պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս: 

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1963 թ. ծնված Կարեն Ն.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և խոստովանական ցուցմունքներ տվել:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել