Դատավոր Արղամանյանն իր որոշմամ մեջ նշել է, որ Բախշիյանը գործել է անկախ, անաչառ և բարեխիղճ․ փաստաբան

Փաստաբան Երեմ Սարգսյանն անդրադարձել է Բորիս Բախշիյանի գործին՝ նշելով․

«1. Բորիս Բախշիյանի մեղադրանքում նշվել է, որ նա Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ ԱԿՆՀԱՅՏ ԱՊՕՐԻՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ է կայացրել։

2. Կալանավորման միջնորդության մեջ մեղադրանքի կողմը նշել է, որ Բախշիյանին մեղսագրվող հանցավոր արարքի հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվել է ԱԿՆՀԱՅՏ ԱՊՕՐԻՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ կայացնելով։

3. Դատավոր Արղամանյանն իր որոշման մեջ նշել է, որ Բախշիյանի կայացրած դատական ակտը ՕՐԻՆԱԿԱՆ է։ Ոչ ոք, այդ թվում՝ քննիչն ու դատախազը իրավասու չեն նույնիսկ ԿԱՍԿԱԾԻ տակ դնել դրա օրինականությունը։

4. Դատախազոպթյունն այս մասով վերաքննիչ բողոք չի ներկայացրել։

5. Դատավոր Արղամանյանն իր որոշմամ մեջ նշել է, որ Բախշիյանը գործել է անկախ, անաչառ և բարեխիղճ։

Բայց միևնույն է՝ Բախշիյանն արդեն 44 օր է գտնվում է կալանքի տակ։

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ…»։

———————

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր  կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Նա մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Հունվարի 31-ին ԲԴԽ-ն միաձայն որոշել էր բավարարել Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել