«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայրտարարեց՝ ամբողջ գիշեր Երևանում կենտրոնական փողոցներն ամբողջովին բաց են, երկրորդային փողոցներում ճանապարհամաքրման աշխատանքները շանրունակվում են։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք աղի ու ավազի պաշարները բավարար են, ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց․ «Այսօր առավոտյան վերջացավ թե Ջրվեժում, թե Թբիլիսյան խճուղիում, հիմա մնացել է միայն մեր հիմնարկում: Այս մի քանի օրվա ընթացքում կբավարարի, բայց եթե 4-5 օր ձյունը շարունակվի՝ չի բավարարի»:
Երևանի քաղաքապետարանում ներկայացվեց նաև Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից ներկայացված տեղեկատվություն առ այն, որ այսօր Երևանում առավոտյան ձյունը դեռ կպահպանվի, կեսօրից հետո կդիտվի դադար:
Մարտի 22-23-ին և 25-ի ցերեկն ու 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի և 25-ի գիշերը եւ երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ +4+6 աստիճան, իսկ առավելագույն ցածր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ 0-2 աստիճան: