Ուկրաինայի զինված ուժերը «Գրադ»-ով գնդակոծել են Նովոկրասնյանկան

Ուկրաինական զորքերը Grad MLRS-ից 40 արկ են արձակել Նովոկրասնյանկայի ուղղությամբ: Այս մասին կիրակի օրը հայտնել է Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության Վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի ներկայացուցչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նովոկրասնյանկա գյուղը գտնվում է Սևերոդոնեցկից հյուսիս: Գերատեսչությունը զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չի հայտնել:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել