Ռուսական զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի հերոս Վասիլի Սլիպակի հուշարձանը

Ռուսական զինված ուժերը Դոնեցկի մարզի Լուգանսկի մերձակայքում ոչնչացրել են Ուկրաինայի պաշտպան, օպերային երգիչ Վասիլի Սլիպակի հուշարձանը։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 «Դոնեցկի մարզի Լուգանսկ բնակավայրից ոչ հեռու մենք վանդալիզմի արտառոց դրսևորման ականատեսն ենք եղել: Զավթիչները ոչնչացրել են Ուկրաինայի պաշտպան, աշխարհահռչակ ուկրաինացի օպերային երգիչ, Փարիզի ազգային օպերայի մենակատար, կամավոր, Արժանապատվության հեղափոխության և Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների մասնակից Վասիլի Սլիպակի հուշարձանը: Մենք չենք ների օկուպանտներին նման ստոր գործողությունների համար, շատ շուտով նրանցից յուրաքանչյուրը կպատժվի և կզգա այս ամենը իր մաշկի վրա»,- ասել է Արքայազն Կոնստանտին Օստրոժսկին:

Նշվում է, որ Վասիլի Սլիպակը փրկել է իր եղբայրներին սեփական կյանքի գնով։

Հուշարձանը տեղադրվել է 2019 թվականին 30-րդ բրիգադի հրամանատարության կողմից:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:ա

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել