Օդային տագնապ Կիևում. հզոր պայթյուններ են լսվում

Կիևում հզոր պայթյուններ են լսվում քաղաքում, օդային ահազանգ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն։

«Կիևում օդային հարձակման տագնապ է հայտարարվել։ Բոլորին խնդրում ենք շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ»,-նշվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Օդային տագնապ է հայտարարվել նաև Չեռնիգովի և Վիննիցայի շրջաններում։

Նշենք, որ քիչ առաջ ավարտվել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը: Այս մասին հայտնում է Բելառուսում Ռուսաստանի դեսպանատունը։

Բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցություններում հումանիտար միջանցքների հարցով դրական տեղաշարժեր կան։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել