ԱՄՆ-ն ևս մի քանի հարյուր զինվոր կտեղակայի Եվրոպայում. РИА Новости

ԱՄՆ-ն մի քանի հարյուր զինվոր կտեղակայի Եվրոպայում: Այս պահին մոտ 100 հազար ամերիկացի զինծառայողներ գտնվում են Եվրոպայում, և որոշում է կայացվել լրացուցիչ ևս 500 զինծառայող տեղակայելու մասին: Այս մասին հայտնել է Պենտագոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանգստյան օրերին Պենտագոնի ղեկավարը հրամայել է մոտ 500 հավելյալ զորք տեղակայել Եվրոպայում»,- ճեպազրույցում ասել է գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել