Խարկովում ռուսական զորքեր չկան. Լավրով

Խարկովում ռուսական զորքեր չկան. Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

Նախարարը հիշեցրել է, որ նախօրեին զրույց է տեղի ունեցել Հնդկաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև։

«Հնդկաստանի վարչապետը մտահոգված է, որ Ուկրաինայում, Խարկովում մահացել է Հնդկաստանի քաղաքացի, ուսանող, Խարկովում ռուսական զորքեր չկան, բայց ստեղծվել է իրավիճակ, երբ օտրաերկրացիները ցանկանում են հեռանալ Խարկովից, անգամ Ռուսաստանի տաչածքով, սկայան նրանց թույլ չեն տալիս: Մենք պատրաստ ենք ընդունել նրանց»,-ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել