Մեր երկրի վրա հարձակում գործած Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը Բելովեժսկայա Պուշչայում չի կայանա։ Այս մասին հայտնում է ուկրաինական պատվիրակության անդամ, իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
«Բանակցությունները իսկապես տեղի կունենան, բայց տեղն այլ է, բոլոր մանրամասները հետո»,-նշել է նա։
Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։