Մարտի ժամանակ ռուսական տանկի վրա հարձակվել է ամերիկյան հակատանկային համակարգ. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի ժամանակ ռուսական տանկի վրա հարձակվել է ամերիկյան Javelin ATGM-ը

Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցող ռուսական տանկը հարձակման է ենթարկվել ամերիկյան հակատանկային համակարգի Javelin ATGM-ի կողմից, անձնակազմը արկային հարված է ստացել, սակայն չի լքել մարտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ներկայացուցչի խոսքով՝ տանկիստները համոզվել են, որ տեխնիկան լավ վիճակում է գտնվում և նպատակադրված կրակով ոչնչացրել են թշնամու ևս երկու տանկ։ Կոնաշենկովը հավելել է, որ ռուսական ռազմական գերատեսչությունը կշարունակի կանոնավոր կերպով տեղեկատվություն տրամադրել ռուս զինծառայողների սխրագործությունների մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել