Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 840 նոր դեպք

Մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 840 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 616 159-ն են:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 692 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 517 856։

Վարակից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 16 231:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 19.13%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 24.39%, վերջին 7 օրվանը՝ 19.67%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել