Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Չեռնիգովի համար մղվող ճակատամարտի ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի հետ միասին Ուկրաինայի ազգային գվարդիան կարողացել է արագ վերադառնալ իրենց դիրքերը և գերեվարել երկու ռուս զավթիչների։
Նշվում է, որ նրանք շատ մոլորված են եղել ստիպված հանձնվել են, որպեսզի իրենց կյանքը փրկեն։
Հայտնում են, որ գերեվարված զինվորականներից մեկը 41659 զորամասի շտաբի պետն է։
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։