Ռուսական ռազմանավերի անցման արգելքը դեպի Սև ծով և նշանակալի ռազմական, հումանիտար օգնությունը Ուկրաինային այսօր չափազանց կարևոր են․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է դեպի Սև ծով ռուսական ռազմանավերի անցումը փակելու հարցը։

«Շնորհակալ եմ իմ ընկերոջը՝ պարոն նախագահ Էրդողանին և թուրք ժողովրդին՝ նրանց հզոր աջակցության համար: Ռուսական ռազմանավերի անցման արգելքը դեպի Սև ծով և նշանակալի ռազմական, հումանիտար օգնությունը Ուկրաինային այսօր չափազանց կարևոր են: Ուկրաինայի ժողովուրդը երբեք սա չի մոռանա»,-նշել է նա։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել